Հայկական այբուբենում կա թաքնված եզակի գիտական կոդ

Untitled-1-4 (1)

Մենք ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ԺԲՌՀ համալսարանի բարձրագույն մաթեմատիկայի ամբիոնի դոցենտ, հայտնի մաթեմատիկոս Վիկտոր Վահանյանի հոդվածը` հայկական այբուբենի եզակի գաղտնիքների մասին:

Տիրը հին հայերի շրջանում գրի և գիտության Աստվածն էր: Նա չէր կարող չիմանալ, այն, ինչի մասին մենք հիմա գրում ենք: Ավելին, նա չէր կարող հեղինակը չլինել այս ամենի: Իսկ հայերեն գրավոր լեզուն եւ գիտությունը գոյություն չունենալ չէին կարող: Հակառակ դեպքում, Տիրը կլիներ հարսանեկան աստված …

Խոսքը գնում է քիմիական տարրերի և  իրենց հին հայկական անունների կապի մասին:  10 տարի անց, երբ հայ հեղինակների հրապարակումների շնորհիվ հայերը ծանոթացան հայոց այբուբենի եզակի գաղտնիքների մասին, այսպես կոչված մտավորականությունը բաժանվեց երեք մասի: Առաջին խումբը ստանձնեց այս երեւույթի ուսումնասիրությունը (ես նրանց մեջ եմ): Երկրորդ խումբը հարձակվեց հետազոտողների վրա, ասելով, որ սա միստիցիզմ է, և նրա հետազոտողները դեգեներատներ են: Երրորդ խումբը ինչպես միշտ «եզրագծի վրա» է: Ես կփորձեմ համառոտ բացատրել այս երեւույթը: Դա անհրաժեշտ է բոլորին:

Քիմիական տարրերի ամենահին հայկական անունների և Քիմիական տարրերի պարբերական աղյուսակում դրանց հերթական համարների միջև ալգորիթմային կապ գոյություն ունի, որը ես անվանում եմ «Տիրի» ալգորիթմ` գրի եւ գիտության հնագույն հայոց աստված Տիրի պատվին:

Քիմիական տարրերի հին անվանումների հայակական այբուբենի տառերի համարների գումարը հավասար է Քիմիական տարրերի պարբերական աղյուսակում այդ տարրի հերթական համարին:

Հետազոտությունս ինձ համար հիմք է հանդիսանում, որպեսզի հայտարարեմ, որ Տիրի ալգորիթմը չէին կարող կազմել 1000 Նյուտոններ և Մենդելեևներ միասին վերցրած:

Ընդհանուր առմամբ հայտնի են 50 տարրերի անվանումներ, որոնք բավարարում են Տիրի ալգորիթմին: Սա ավելին է քան անհրաժեշտ է, որպեսզի վստահորեն ասենք, որ այն աշխատում է: Իսկ երբ է այս ամենը եղել: Պարզ է, որ ոչ այս քաղաքակթության ժամանակ, որը բացահայտել է Քիմիական տարրերի պարբերական աղյուսակը 19-րդ դարում: Եվ ոչ էլ 4-5-րդ դարերում, երբ դեռ չկար քիմիական տարրերի պարբերական համակարգը, երբ դեռ նոր էր կարծես թե ստեղծվել հայկական այբուբենը:

Տիրի ալգորիթմը ստեղծվել և աշխատել է աներևակայելի հին ժամանակներում, ամենայն հավանականությամբ մինչ ջրհեղեղի ժամանակներում, մեկ այլ  շատ ավելի զարգացած և առաջադեմ քաղաքակրթության մեջ, որը մենք կոչում ենք Պարաքաղաքակրթություն: Անկախ Պարաքաղաքակրթության հնությունից (10-15 հազար տարի առաջ), այն գոյություն է ունեցել, ինչը փաստում է, մասնավորապես, Տիրի ալգորիթմը: Տիրի ալգորիթմի գոյությունը ապացուցում է հայկական այբուբենի և քիմիական տարրերի պարբերական համակարգի ներկայությունը՝ իրենց ավարտուն վիճակում: Հայկական այբուբենը տրվել է մարդկանց միանգամից ամբողջական և պատրաստ վիճակում՝ բաղկացած 36 տարրերից: Առանց 36 տառերի լիարժեք համակարգի, Տիրի ալգորիթմը չէր աշխատի: Հետևաբար, Մեսրոպ Մաշտոցը չէր կարող ստեղծած լինել ոչ մի հայկական տառ: Նա կարող էր միայն վերականգնել դրանք: Որի համար էլ մենք շնորհակալ ենք նրան:

 

Վիկտոր Վահանյան

Նյութը ամբողջությամբ՝

https://www.armenia.im/7/175645?fbclid=IwAR1pEbAmOP70aJb2k4NMXX4LW-eqELM1CYsPEpBy3YD7BJNEepKbiqn1Pv0

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register