Քանի կին է գլուխ կոտրում, թե որտեղ է իր ամուսինը, ում հետ է, չի դավաճանում արդյո՞ք իրեն։ Այս հարցերով նա քնում ու արթանում է։ Ամբողջովին կասկածներով տարված՝ նա մոռանում է տնային գործերի, երեխաների մասին եւ ամեն վայրկյան փորձում է «բռնացնել» ամուսնուն։ Զանգում է հիմնարկ, ստուգում է՝ արդյո՞ք նա տեղում է, ապա եռանդ չի խնայում նրան հետեւալու, սկսում է զանգել նրա ընկերներին եւ նման շատ բաներ։ Եվ հաճախ արդյունքում պարզվում է, որ այս ամենը նա հորինել է, եւ իրականում ամուսինը պարզապես զբաղված է։ Հատուկ NEWS.am STYLE - ի համար սոցիալական հոգեբան, «Գոյ» հոգեբանական կենտրոնի կամավոր հոգեբան խորհրդատու Սուսաննա Ավետիսյանը բացահայտում է իսկական դավաճանության նշանները.
«Յուրաքանչյուր ընտանիքում, նույնիսկ ամենաերջանիկում, որտեղ ամուսինները շատ են սիրում միմյանց, լինում են ծայրահեղ շրջաններ կամ իրավիճակ, երբ ամուսինը կարող է դավաճանել։ Չեխոսենք տարրական «նշանների» մասին, ինչպիսիք են, օրինակ օձիքին շրթներկի հետքը կամ օծանելիքի հոտը, ինչն, ի դեպ, ոչ միշտ է դավաճանության նշան՝ հնարավոր է, ձեր ամուսնու գործընկերներից մեկը որոշել է կատակել ձեր եւ ձեր ամուսնու հետ։
Կան շատ ավելի նուրբ նշաններ, որոնք դժվար է ճանաչել։ Օրինակ, ձեր ամուսինը հատուկ վեճ է ստեղծում, որպեսզի գիշերը տնից գնա, իբր ընկերների հետ ժամանակ անցկացնելու, իսկ իրականում գնում է «ուրիշի» մոտ։ Իսկ դուք այդ ժամանակ տանը լացում եք՝ վեճի համար ձեզ մեղադրելով։
Կամ, օրինակ, տոներին ձեր ամուսինը ձեզ թանկարժեք նվեր է անում եւ ուղարկում է ձեզ հանգստանալու ձեր մոր կամ ընկերուհու հետ։ Դուք լավ եք զգում, երջանիկ եք, քանի որ ձեր ամուսինն այդքան ուշադիր ու շռայլ է։ Ձեր մտքով նույնիսկ չի անցնում, որ այդ ժամանակ նա ուրիշի կողքին է։
Հարգելի կանայք, տնային տնտեսուհի լինեք, թե բիզնես-լեդի, թե բազմազավակ մայր, մի մոռացեք, որ կին եք, իսկ ամուսնուն պետք է, որ իր կինն առաջին հերթին կին լինի, ում կողքով նա հպարտ կքայլի։ Մի մոռացեք ձեր արտաքինի, ձեր հետաքրքրությունների, ձեր անձի մասին, մի մոռացեք հաճախ ժպտալ, հատկապես՝ առավոտյան, մի մոռացեք փոխվելու մասին, պետք է միշտ ձգտել դեպի նորը։ Եվ այդ ժամանակ ձեր ամուսինն ընտանիքց դուրս նոր արկածներ չի փնտրի։
Եւ վերջում՝ մի քանի նշան, որ ձեր ամուսինը դավաճանում է.
Նա սկսել է շատ աշխատել, նույնիսկ՝ շաբաթ-կիրակի։
Իր հեռախոսը ձեզնից հեռու է պահում կամ չի բաժանվում դրանից, կամ, որ ավելի վատ է, նոր հեռախոսահամար է վերցրել, իբր՝ կորպորատիվ, եւ այն ձեզ չի տալիս։
Տարօրինակ է պահում իրեն, ինտիմ հարաբերություն չի ունենում ձեզ հետ՝ պատճառ բերելով հոգնածությունը։
Կորցրել է հետաքրքրությունն ընտանեկան գործերի հանդեպ, որոնցով միասին զբաղվել եք շաբաթ-կիրակի։
Ուշադիր եղեք եւ մի մոռացեք, որ ամեն դեպքում չարժե կտրուկ լինել։ Ձեր հարաբերությունները, նույնիսկ դավաճանության դեպքում, կարելի է փորձել կարգավորել»։
Գրի առավ Լաուրա Բալայանը
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
15:12, 19 ապրիլի
«Breaking Bad»-ի աստղ Ջանկառլո Էսպոզիտոն ցանկացել է մարդասպանի վարձել՝ սեփական սպանությունը կազմակերպելու համար14:42, 19 ապրիլի
Հարսնացուն ցնցված է. նա հարսանիքին ստացել է «ամենազզվելի նվերը»13:56, 19 ապրիլի
Քորթնի Քարդաշյանը պաշտպանել է Քիմին, որին երկրպագուները մեղադրում են դիտավորյալ «անհաջող» լուսանկար հրապարակելու մեջ13:14, 19 ապրիլի
Անզուգական Մոնիկա Բելուչին ասում է, որ «համակերպվել է ծերության հետ»12:22, 19 ապրիլի
Բեն Աֆլեքի դուստրը «քամինգ աութ» է արել. Ֆինն իրեն ոչ տղամարդ է համարում, ոչ՝ կին11:21, 19 ապրիլի
Վիկտորյա Բեքհեմը բացահայտել է իր ե Դեւիդի երջանիկ ամուսնության գաղտնիքը10:18, 19 ապրիլի
Քանյե Ուեսթը բռունցքով հարվածել է իր կնոջն անհանգստացնող տղամարդու դեմքին09:00, 19 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 19-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:39, 18 ապրիլի
Անգլիացին տարված է ամուսնացածների՝ հատկապես իր գործընկերների ու ընկերների կանանց հետ սեքսով22:22, 18 ապրիլի
Ընձառյուծի պրինտը վերադառնում է. Ռիհաննայից մինչև Քենդալ Ջեներ՝ ոճային հայտնիները մարտահրավեր են նետում «հանգիստ շքեղությանը»21:22, 18 ապրիլի
Այսօր առավոտյան ձեր խմած սուրճը կարող է լինել 600 000 տարեկան20:40, 18 ապրիլի
Միջնադարյան առեղծվածային ձեռագիրը կարող է լինել սեքսի հնագույն ձեռնարկ