fbpx

Սիրահարված աղջկան մատնող 7 նշան (ոչ, դա վարդագույն այտերը չեն)

Սերը բարդ գիտություն է։ Մեկը գլխով սուզվում է դրա մեջ, մյուսին որոշակի հուշումներ են պետք, որպեսզի գործի։ Բնականաբար, ամեն մարդու մոտ սիրահարվածությունը տարբեր ձևերով է արտահայտվում։

Սակայն կան ոչ ակնառու նշաններ, որոնք մատնում են մարդուն։ Եվ այսօր մենք կպատմենք թե ինչպես է դրսևորվում ռոմանտիկ զգացմունքները աղջիկների մոտ: Այս մասին իմանալը օգտակար կլինի ոչ միայն տղաներին, այլ նաև գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին:

1. Արտաքին փոփոխություններ

Հավանաբար յուրաքանչյուր աղջիկ իր հասցեին երբևէ լսել է․ «Դու կարծես փայլում ես: Սիրահարվե՞լ ես, ի՞նչ է»: Եվ դրանում կա ճշմարտության մասնիկ․ սիրահարված աղջիկն ավելի շատ է ժպտում, նրա տրամադրությունը միշտ բարձր է։

Այդ փուլում նա ուզում է ամենագեղեցիկը լինել, նա հեշտությամբ փորձարկումներ է անում սանրվածքի հետ կապված, փոխում է զգեստապահարանը, վառ շպար է անում։ Այնպես որ եթե տեսնես ծանոթուհուդ, ով կտրուկ մոռացել է իր անձև հագուստների մասին և սկսել է զգեստներ կրել՝ իմացիր, այստեղ տղամարդու մատը խառն է:

2. «Կորցնում է գլուխը»

Կան ի ծնե ամաչկոտ աղջիկներ, և կան այնպիսիք, որոնց թվում է ոչ մի բան չի շփոթեցնի։ Սակայն դա մինչև այն պահն է, երբ սիրահարվում են։ Այդ փուլում ցանկացածը կարող է դադարել տիրապետել ինքն իրեն. ցրված լինել, անընդհատ շփոթվել և ամենուր ուշանալ։

3. Աչքերն ամեն բան կպատմեն

Հոգեբանները պնդում են, որ սիրահարվածները իրար աչքերի մեջ են նայում երկու անգամ ավելի շատ, քան ընկերների և գործընկերների հետ շփումների ժամանակ։ Եթե աղջիկը երկար նայում է տղայի աչքերի մեջ և դեռ մի բան էլ՝ ժպտում է, ուրեմն նա հաստատ սիրահարված է։

Գեղեցիկ սեռի որոշ ներկայացուցիչչներ էլ ընդհանրապես աչքերը չեն շեղում՝ զբաղվում են իրենց գործով, սուրճ են խմում և այդ ընթացքում ոչ մի վայրկյան չեն կտրում աչքերը իրենց համակրանքի աղբյուրից:

4. Ինտերնետային Շերլոկ Հոլմս

Եթե հանկարծ նկատում եք, որ նա սկսել է սոցցանցերում հավանել ձեր հին մեկնաբանությունները, ակտիվորեն պատասխանել ձեր գրառումներին, նշանակում է աղջիկը հետաքրքրված է ձեզանով։

5. Ախ, պատահաբար էր…

Իր հետաքրքրության օբյեկտի ընկերակցությամբ աղջիկը սկսում է իրեն ազատ պահել, փորձում է դիպչել նրան։ Բայց ինչպես ասում են՝ պատահականությունները պատահական չեն, ոչ էլ հպումներն են պատահական։

6. Քայլվածք

Տղամարդիկ, ենթագիտակցորեն ընտրում են կանանց, որոնց հետևից ուզում ես նայել երկար, նրանց, ովքեր անցնում են և գրավում են ներկաների ուշադրությունը։

Կանայք էլ իրենց հերթին քիթը ցցում են և կոնքերը շարժելով անցնում։ Սիրահարված աղջիկը ցանկանում է հնարավորինս շատ անցնել իր հետաքրքրության օբյեկտի կողքով, որպեսզի հաստատ ուշադրություն գրավի։

7. Ես ինքս

Կան աղջիկներ, ովքեր սովոր են բոլոր խնդիրներն ինքնուրույն լուծել։ Բայց նույնիսկ նրանք, սիրահարված շրջանում մոռանում են կամակորության մասին և վերածվում են անօգնական կատվիկի, որին մշտապես անհրաժեշտ է հետաքրքրության օբյեկտի օգնությունը։


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 2 assessment, среднее 4.5 из 5 )
MediaMag
Սիրահարված աղջկան մատնող 7 նշան (ոչ, դա վարդագույն այտերը չեն)
Ի՞նչ կախվածությունների են հակված Կենդանակերպի նշանները