fbpx

Ինչպե՞ս զարգացնել հիշողությունը

Հիշողությունը դա մկան չէ, սակայն այն նույնպես հնարավոր է մարզել: Դրա համար հարկավոր է փոխել գլխում ինֆորմացիայի կազմակերպումը:

Ինչո՞ւ չենք հիշում թե երեկ նախաճաշին ինչ ենք կերել, սակայն լավ հիշում ենք դեռ դպրոցական տարիներին սովորած երգի բառերը: Ինչո՞ւ ենք մենք հաճախ ինչ-որ բան մոռանում: Ինչպե՞ս ձերբազատվել դրանից:

Հեռախոսահամարներ

Ինչո՞ւ ենք մոռանում. հեռախոսահամարաները կարճ հիշողության «զինվորներն» են և գլխում պահպանվում են 1 րոպե կամ մի փոքր ավել: Իհարկե այդ ընթացքում դուք կհասցնեք այն գրանցել բջջային հեռախոսի հիշողության մեջ, սակայն եթե չեք գրանցում, ինչպե՞ս հիշել:

Միջոց. ամեն մի թվի համար որոշակի կերպար հորինեք, կապելով նրան ինչ-որ ֆորմայի հետ: Օրինակ, 0-օղակ, 1-գրիչ, 2-սագ, 4-առագաստ և այլն: Այժմ ամեն մի հեռախոսահամարի հետ կարող եք որոշակի պատմություն կապել: Օրինակ՝ 204 – սագը ձգում էր օղակը առագաստի:

Ամսաթվեր և տարեդարձեր

Ինչո՞ւ ենք մոռանում. ամսաթվերը դժվար է հիշել, քանի որ նրանք շատ հաճախ շատ աբստրակտ են և հնարավոր չէ նրանց ինչ-որ բանի հետ կապել:

Միջոց. ամսաթիվը կամ տարեդարձը կապեք մարդու արտաքին որևէ հատկանիշի հետ: Օրինակ՝ մեծ քթով մարդը ծնվել է դեկտեմբերի 21-ին: Մտովի պատկերացրեք սագ (2), գրիչ (1), տոնածառ (դեկտեմբեր) և այդ բոլորը կախեք նրա քթից:

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն պոպուլյար հոդվածները և օրը միայն մեկ անգամ:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 1 assessment, среднее 2 из 5 )
MediaMag
Ինչպե՞ս զարգացնել հիշողությունը
Կապույտ Ջրային Վագրի տարի 2022. Երբ է այն սկսվում չինական օրացույցով