Показанные сообщения отсортированы по релевантности запросу "քաշ". Сортировать по дате Показать все сообщения
Показанные сообщения отсортированы по релевантности запросу "քաշ". Сортировать по дате Показать все сообщения

Ինչպես գիրանալ. սննդակարգ չաղանալ ցանկացողների համար


Հետևեք մեր YouTube-յան ալիքին՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ Ֆեյսբուքյան էջին՝ erkusov.com: Մենք՝ Ինստագրամում։




«Ախ, գոնե մի քանի կիլոգրամ էլ քաշ ավելացնեմ:». այս խոսքերը լսելիս շատերը զարմանքով կնայեն ձեզ վրա: Իրոք, նրանք, ովքեր մշտապես նստած են դիետաների վրա և դուրս չեն գալիս մարզասրահներից մեկ պարզ նպատակով՝ նիհարելու համար, դժվար թե հասկանան, թե ինչպես կարելի է ցանկանալ գիրանալ:

Ինչպես գիրանալ, քաշ հավաքել, լցվել, չաղանալ: Շատերն իրենց առջև այդպիսի նպատակ են դնում ոչ թե որովհետև ուղղակի ուզում են, այլ որովհետև դա անհրաժեշտ է նրանց առողջության համար:

Որ դեպքերում է չաղանալը օգտակար 

Յուրաքանչյուրը կարող է նշել չափազանց բարեկազմ արտաքին ունենալու առավելությունները՝ ուտում ես, ինչ ուզում ես և երբ ուզում ես, ոչ մի ցելյուլիտ, մեծ փոր և այլ խնդիրներ, որոնք առաջանում են ավելորդ քաշի պատճառով: Սակայն անբավարար քաշն ունի նաև բացասական կողմեր: Դրանցից ամենավտանգավորը վերարտադրողական ֆունկցիայի խանգարումն է կանանց մոտ: 

Պարզ ասած՝ եթե կինը 170 սմ հասակի դեպքում ունի 45 կգ քաշ, ապա շատ հնարավոր է, որ նա չկարողանա երեխա ունենալ: Բացի այդ, քաշի կորուստը, եթե դուք չեք օգտագործում դիետաներ, չեք զբաղվում սպորտով և վարում եք սովորական կյանք, ինքնին ազդարարում է, որ օրգանիզմում կա ինչ-որ խնդիր՝ սկսած մարսողության հետ խնդիրներից և վերջացրած ուռուցքներով: Հետևաբար, եթե դուք գնալով ավելի շատ եք նիհարում, անպայման դիմեք բժշկի:

Քաշ հավաքել. ի՞նչ և ի՞նչպես 

Այսպիսով դուք ձեր արջև նպատակ եք դրել հավաքել որոշակի քանակությամբ լրացուցիչ կիլոգրամներ: Ի՞նչ է պետք անել առաջին հերթին: Ճիշտ է, պետք է նստել դիետայի վրա: Բայց ոչ թե նիհարելու դիետային հակառակ՝ այսինքն ուտել որքան հնարավոր է շատ. դուք միևնույն է միանգամից չեք կարող կտրուկ ավելացնել ընդունվող ուտելիքի քանակը: Մյուս կողմից չափից շատ ուտելը կարող է վնասակալ լինել ձեր առողջության համար: 

Գիրանալու համար պետք է մեծացնել ախորժակը և, հետևաբար, փոխել ձեր ճաշացանկը: Խթանեք ձեր ախորժակի աճը: Ամեն անգամ ուտելուց առաջ խմեք բանջարեղենային կամ մրգային հյութ, կարող եք նաև խմել ոչ ալկոհոլային գարեջուր: Կերեք օրական առնվազն 5-6 անգամ, հավասար ընդմիջումներով: Կարևոր է թույլ չտալ, որպեսզի առաջանա քաղցի զգացում, այլապես ձեր բոլոր ջանքերը զուր կլինեն: Եթե սովածացել եք, ինչ-որ բան կերեք, մի ստիպեք ձեզ քաղցի մատնվել: 

Ճաշելուց հետո աշխատեք հանգստանալ, հանգիստ նստեք կամ նույնիսկ կես ժամով պառկեք՝ տալով ձեր օրգանիզմին հնարավորություն ավելի լավ մարսել ուտելիքը:

Գիրանալ ցանկացող մարդկանց սնունդը պետք է լինի հիմնականում սպիտակուցա-ածխաջրային: Կարևոր է, որ ընդունվող սպիտակուցի կեսը լինի միս, ձուկ և ձու: Հատկապես օգտակար է հավը՝ հավի նուրբ միսը հեշտ է մարսվում, իսկ սպիտակուցն օգնում է մկաններին ստանալ անհրաժեշտ տեսքը: 

Ամեն օր կերեք կաթնաշոռ, ընդ որում՝ ընտրեք մեծ քանակությամբ յուղ պարունակողը, խմեք կաթ և կեֆիր: Կարող եք պատրաստել հատուկ սպիտակուցային կոկտեյլ: 

Մեկ տուփ կաթնաշոռը լուծեք մի բաժակ սերուցքի մեջ, ավելացրեք մի քանի ճաշի գդալ մուրաբա կամ մեղր և լավ խառնեք: Համեղ և օգտակար: 

Մի մոռացեք և յուղերի մասին: Արևածաղկի, սոյայի կամ ձիթապտղի ձեթով համեմեք ձեր սալաթները: Ընդ որում նրանցում պարունակվող վիտամին E-ն բարերար ազդեցություն կունենա ոչ միայն նյութափոխանակության, այլև ձեր արտաքինի վրա. իզուր չեն այն անվանում գեղեցկության վիտամին: 

Սպիտակուցներին հավասար գիրանալուն նպաստում են նաև ածխաջրերը: Հետևաբար համարձակորեն կերեք սպիտակ հաց և մակարոններ, կարտոֆիլը բոլոր տեսակներով (եփած, տապակած, ֆրի և այլն), շաքար, մեղր, քաղցրավենիքներ և մնացած այն ամենն, ինչից նիհարել ցանկացողներն իրենց զրկում են: 

Հետևեք, որպեսզի ձեր ճաշացանկը լինի բալանսավորված նաև վիտամինների և միներալ նյութերի պարունակությամբ: Անհրաժեշտության դեպքում ընդունեք վիտամինամիներալային կոմպլեքսներ: Խմեք շատ հեղուկ՝ օրական 2-3 լիտր: Դա կարող է լինել կաթով թեյ, սերուցքով սուրճ, հյութ կամ հասարակ ջուր:

Քաշ ավելացնել ցանկացողների համար դիետա 

Ինչպիսի՞ն է օրինակելի ճաշացանկը գիրանալ ցանկացողի համար: Այն ունի հետևյալ տեսքը. 

  • Նախաճաշին՝ 1 ափսե վարսակի շիլա (овсяная каша)՝ մեղրով և ընկույզներով կամ կաթնաշոռ չորացրած մրգերով, կարագով ու պանրով բրդուճ և մի քանի բաժակ կակաո: 
  • Երկրորդ նախաճաշ՝ մրգային հյութ, երշիկով բրդուճ և 1 բաժակ յոգուրտ: 
  • Ճաշի համար՝ ախորժակը գրգռող աղցան, թանձր սննդարար ապուր, մեծ չափաբաժնով միս կամ ձուկ, կարագով համեմված կարտոֆիլային պյուրե կամ մակարոններ: Ճաշն ավարտեք դեսերտով կամ սերուցքներով սրճով: 
  • Ճաշի և ընթրիքի միջև կերեք թարմ մրգերից որևէ աղցան կամ յուղոտ յոգուրտ 
  • Ընթրիքին կերեք վիչինայով և լոլիկով ձվածեղ, խմեք կես լիտր կաթ, իսկ քնելուց առաջ կերեք տանձ կամ խնձոր: 

Լավ սնվելն, իհարկե, լավ է, բայց դուք հավանաբար չեք ցանկանա քաշ ավելացնել փորի մեծացման հաշվին: Այդ իսկ պատճառով ձեր օրգանիզմին անհրաժեշտ է ֆիզիկական ակտիվություն, որպեսզի լրացուցիչ կալորիաները հավասարաչափ բաշխվեն ողջ օրգանիզմով: Ձեզ անհրաժեշտ է գնալ մարզասրահ, այն նույն մարզասրահը, ուր գնում են նիհարելու համար: 

Բայց գիրանալ ցանկացողների համար վարժությունները կլինեն ուրիշ, քանի որ անբավարար քաշով մարդկանց հիմնական բարդույթը բարակ ոտքերն ու ձեռքերն են, ամբողջ ուշադրությունը պետք է կենտրոնացնել ձեռքերի և ոտքերի մկանները զարգացնող վարժությունների վրա: Օգտակար են գանտելներով սեղմումները, շտանգայով (ծանրաձող) վարժությունները և զանազան ոտքերի և ձեռքերի վարժությունները: Իսկ լողը և հեծանիվը հիանալիորեն կլրացնեն այս ամենը:



Կիսվել...

Яндекс.Метрика

«Ես տեսա նրան մեկ տարի անց» Ինչպես կարող է փոխվել կինը, որից հեռացել է ամուսինը




Բնակարանում շրջում էր մի արարած, որն անգամ հոնքերը չէր հանում ու լավագույն մարզավիճակում չգտնվելով` կրծկալ էլ չէր հագնում։

Նա ավելորդ քաշ էր հավաքել, որն էլ ավելի էր սրում առանց այն էլ տխուր պատկերը։ Առաջացել էր ցելյուլիտ, կոնքեր, ձգվող նշաններ։

Ես որոշեցի թողնել նրան։ Որքան զարմացա, երբ տեսա նրան մեկ տարի անց։



Կինս կորցրել էր իր գրավչությունը։ Գեղեցիկ սանրվածքի փոխարեն նա գլխին ծիծաղելի փունջ ուներ, իսկ էլեգանտ մատնահարդարման փոխարեն՝ կարճ, չներկված եղունգներ։

Կանացի զգեստների փոխարեն, որոնք նախկինում սիրում էր կրել, կինս սկսել էր հագնել անձև սվիտերներ և լայն տաբատներ։ Նա դադարեց դիմահարդարվել:

Առավոտյան կինս արթնանալով լվացվում էր և անմիջապես անցնում տնային գործերին՝ մոռանալով կարգի բերել իրեն։ Նա ավելորդ քաշ էր հավաքել։

Երբ հանդիպեցինք, կինս ճակատագրական գեղեցկուհի էր, բոլոր տղամարդիկ շրջվում էին նրա հետևից, իսկ ես հպարտությամբ լցվում, որ նա իմ կողքին է։

Ինձ թվում էր, որ ներկայիս մարդն ու այն կինը, ում ես հանդիպեցի, տարբեր մարդիկ են։ Ես որոշեցի, որ չեմ ուզում նրա հետ լինել և խզեցի հարաբերություններս։

Որքան զարմացա, երբ տեսա նրան մեկ տարի անց: Դեպի ինձ էր գալիս անիրական գեղեցկության մի կին։ Նա ուներ կարմիր մազեր, գեղեցիկ դիմահարդարում և հագուստ։

Նա քայլում էր ու իր գեղեցկությամբ գրավում տղամարդկանց ուշադրությունը։ Նա հագել էր կիպ զգեստ, որն ընդգծում էր նրա գեղեցիկ կազմվածքը։ Մազերը թռչում էին քամուց։ Աչքերում արտահայտիչ փայլ կար։

Նա ավելորդ քաշ չուներ։ Ձեռքերը զարդարված էին գեղեցիկ մատնահարդարմամբ, դեմքին գրավիչ դիմահարդարում էր արված։ Ես չէի կարողանում հավատալ աչքերիս: Նա գեղեցկության թագուհի էր։ Եվ նա իմ երեք երեխաների մայրն էր։

Միայն հետո՝ մեր բաժանումից հետո, հասկացա, թե ինչու է կինս այդքան փոխվել։ Նա ծնել էր մեր երրորդ երեխային:

Մաշկը չէր կարող արագ վերադառնալ իր նախկին վիճակին, ինչի արդյունքում այն ​​դարձել էր թույլ։

Մարմինն այդքան արագ չէր կարող վերականգնվել, քանի որ նա երկու երեխա է լույս աշխարհ բերել՝ տարիքային փոքր տարբերությամբ։ Ավելին, նա պետք է հոգար փոքր երեխաների մասին։

Որտե՞ղից կարող էր ժամանակ գտնել տարբեր գեղեցկության ընթացակարգերի համար: Իսկ ե՞րբ պետք է նա քայլեր իր գեղեցիկ հանդերձանքով, եթե իր ամբողջ ազատ ժամանակը տրամադրում էր տանն ու երեխաներին։

Մինչ մեր երեխաները քնած էին, կինս փորձում էր գոնե կես ժամ անցկացնել ինձ հետ: Նա ժամանակ չուներ իր և իր արտաքինի համար։

Ես հասկացա, որ կինս հագուստ է ընտրում, որի մեջ իրեն հարմար կլինի։ Նա գլխին փունջ էր անում, քանի որ սա մազերն արագ հավաքելու ամենահեշտ միջոցն էր։

Եվ նա հագնում էր լայնացած սվիտերներ ու տաբատներ, քանի որ դրանք ափսոս չէին կեղտոտվելու կամ պատռվելու համար, քանի որ նա ամբողջ ժամանակն անցկացնում էր երեխաների հետ։ Չնայած ժամանակի բացարձակ սղությանը, կինս միշտ երջանիկ տեսք ուներ։

Տանը հարմարավետ էր, պատրաստվում էին համեղ ուտեստներ։ Նա միշտ բարի էր և ընկերասեր: Միայն հիմարը կարող էր հրաժարվել նման կնոջից արտաքինի ժամանակավոր փոփոխությունների պատճառով։ Եվ այդ հիմարը ես էի:

Հիմա երեխաները մեծացել են։ Կինս հաճախում է ֆիթնեսի` իր կազմվածքին աստվածային տեսք հաղորդելով: Նա արձակում է հաճելի օծանելիքի բույր, երկար եղունգներ ձեռքերին։ Ինչո՞ւ ես այն ժամանակ չհասկացա, որ այս ամենը ժամանակավոր է:

Հիմա հասկանում եմ, որ երեխաներս ու կինս իմ երջանկությունն էին։ Եվ ես կորցրի այս երջանկությունը, քանի որ ես էգոիստ էի և հիմար, ով չկարողացավ վերլուծել իրավիճակը։

Ցավոք սրտի, կինս ինձ երբեք չի ների, որ նրան թողեցի դժվար պահին։ Այժմ ես գիտեմ, որ նախքան կնոջս դատելը նրա ոչ խնամված արտաքինի համար, պետք է տեսնեի, թե ինչպես էր նա վերաբերվում ինձ և տանը:




Կիսվել...

Яндекс.Метрика

Ինչ ուտել երեկոյան ժամերին. խորհուրդներ սննդաբանից


Հետևեք մեր YouTube-յան ալիքին՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ Ֆեյսբուքյան էջին՝ erkusov.com: Մենք՝ Ինստագրամում։



Ընթրիքի վերաբերյալ մարդիկ տարբեր կարծիքներ ունեն: Ոմանք կարծում են, որ երեկոյան ժամը 18:00-ից հետո առհասարակ ընթրել պետք չէ, իսկ ոմանք առանց ժամին նայելու կարող են քնից վեր կենալ, ուտել պիցցա և կրկին քնել:

Կարելի՞ է ուշ ժամերին ընթրել, ինչպիսի՞ն պետք է լինի ճիշտ ընթրիքը, և ի՞նչ անել, եթե քնելիս քաղցի զգացողություն ես ունենում: Այս ամենի շուրջ Shantnews.am-ը զրուցել է սննդաբան, դիետոլոգ Լիլիթ Բասյանի հետ:

«Մարդկանց ամենամեծ սխալն է, որ նրանք իրենք իրենց ներշնչել են, որ նիհարելու համար ժամը 18:00-ից հետ պետք է հաց չուտեն, սակայն սա սխալ է: Նման դեպքում դուք ի սկզբանե կնիհարեք, սակայն հետո կրկին կսկսեք քաշ հավաքել»,- ասաց սննդաբանը:

 

 

Սննդի վերջին ընդունումը պետք է լինի քնից 2-3 ժամ առաջ: Այսինքն` եթե մարդը պառկում է քնելու ժամը 23:00-ին, ապա վերջին անգամ պետք է սնվի ժամը 19:00-ին:

Սննդաբանի խոսքով՝ ընթրիքին հարկավոր է օգտագործել սպիտակուց, դա կարող է լինել ձու կամ ձվային սպիտակուցներ, հավի կրծքամիս, ոչ յուղոտ տավարի միս, հնդկահավի, նապաստակի, հորթի միս:

Դրա հետ մեկտեղ հարկավոր է օգտագործել բանջարեղեն: Ճիշտ կլինի միսը համադրել բանջարեղենի հետ, օրինակ` ամառային աղցանը համատեղել որևէ մսի հետ:

Լիլիթ Բասյանը նշեց, որ ընթրիքին բանջարեղենի և մսի համադրությունն այն մարդկանց համար է, ովքեր ցանկանում են քաշ գցել, իսկ այն մարդիկ, ովքեր պարզապես խնդիր ունեն չգիրանալու, կարող են նաև օգտագործել բարդ ածխաջրեր օրինակ՝ մոտ 30 գրամ հնդկաձավար:

Խոսելով չափաբաժինների մասին` սննդաբանը նշեց, որ դրանք անհատական են, սակայն մսի դեպքում կարելի է որպես չափաբաժին դիտարկել յուրաքանչյուր մարդու ձեռքի ափի չափը, բանջարեղենը՝ 2 ափի չափ, իսկ ածխաջրերը կիսաբացած ձեռքի չափով:

Մեր այն հարցին, որ եթե մարդը քնելուց առաջ քաղցի զգացողություն է ունենում, պե՞տք է արդյոք մի բան ուտի, թե՞ ոչ, Լիլիթ Բասյանը պատասխանեց, որ սոված քնել պետք չէ և քանի դեռ չկա նոր սննդային սովորություն, ապա սկզբնական ժամանակահատվածում մարդը քնելուց առաջ քաղց զգալու դեպքում կարող է սնվել.

«Ճիշտ սննդային ռեժիմ ունենալու դեպքում վերջին ընթրիքը մարդուն լիովին բավարար կլինի: Մարդիկ պետք է իրենց վրա աշխատեն, որպեսզի խուսափեն սննդային կախվածությունից: Եթե, այդուհանդերձ, մարդը երեկոյան շատ քաղցած է, խորհուրդ կտամ նեխուր կամ վարունգ»:



Կիսվել...

Яндекс.Метрика

7 բան, որ կխանգարի ձեզ երեխա ունենալ


YouTube-յան ալիք՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ FB էջ՝ erkusov.com: Մենք՝ TikTok-ում: Մենք՝ Ինստագրամում։




Բոլորի կյանքում գալիս է այն պահը, որ երեխա ունենալու ցանկություն է առաջանում: Սակայն եթե դուք նույնիսկ չունեք ակնհայտ առողջական խնդիրներ և ունեք արժանի կին կամ ամուսին, որի հետ ցանկանում եք երեխաներ ունենալ՝ ամեն ինչ կարող է այդքան հեշտ չլինել, ինչպես թվում է առաջին հայացքից:

Կան մի շարք հանգամանքներ ու գործոններ, որոնք կարող են խնդիրներ առաջացնել երեխա ունենալու ճանապարհին: Ահա 7 բան, որ կարող է խանգարել ձեզ երեխա ունենալ:

Ֆասթֆուդ կամ անառողջ սնունդ

Ձեր սննդակարգը հարուստ է ֆասթֆուդով ու մի շարք մթերքներով, որոնք դուք անվանում եք սնունդ՝ ինչպես օրինակ շաուրման, հոթ-դոգերը, մի քանի անգամ օգտագործված ձեթով կարկանդակները և այլն․․․ Եթե այդպես է, ապա մի զարմացեք, երբ պարզվի, որ չեք կարողանում երեխա ունենալ: 

Այդ բոլոր ուտեստները հանգեցնում են օրգանիզմում ցինկի, վիտամին D-ի և B6-ի պակասի, ինչն էլ իր հերթին հանգեցնում է վերարտադրողական հորմոնների նվազմանը՝ պրոգեստերոն, տեստոստերոն և ինսուլին: Առանց այս անհրաժեշտ հորմոնների բավարար քանակի սերունդ ունենալը դառնում է եթե ոչ անհնար, ապա դժվարին գործ: 

Այնպես որ, եթե որոշել եք երեխա ունենալ, ապա մոռացեք ֆասթֆուդերի ու անառողջ սննդակարգի մասին ու հիշեք՝ ամեն առավոտ հարկավոր է նախաճաշել:

Արյան մեջ խոլեստերինի մակարդակ

Արյան մեջ խոլեստերինի բարձր մակարդակը վնասում է ոչ միայն ձեր սրտին, այլ նաև երեխա բեղմնավորելու հնարավորությանը: Հետազոտությունները ցույց են տվել, որ այն զույգերը, որոնցից գոնե մեկի մոտ խոլեստերինի մակարդակը բարձր է, 53 տոկոս դեպքերում չեն կարողանում երեխա ունենալ, իսկ եթե և՛ տղամարդու, և՛ կնոջ մոտ է խոլեստերինի մակարդակը բարձր, ապա երեխա ունենալու հավանականությունը նվազում է 67 տոկոսով: 

Այնպես, որ եթե ցանկանում եք, որ ձեր ընտանիքը համալրվի նոր անձով, ապա նախևառաջ ստուգեք խոլեստերինի մակարդակը․ եթե այն բարձր է, ապա հատուկ կուրս անցեք ու նվազեցրեք դրա քանակությունը արյան մեջ:

Ծխախոտ

Ձեզ համար բավարար չէ՞ այն, որ ծխելը մեծացնում է թոքերի քաղցկեղ ունենալու հավանականությունը: Եթե սա էլ բավարար չէ, ապա գուցե մտածեք երեխա չունենալու հնարավոր դժբախտության մասին: 

Հետազոտությունները պարզել են, որ վերարտադրողական ֆունկցիան ծխողների 13 տոկոսի մոտ սկսում է «չաշխատել»: Ավելին, եթե դուք նույնիսկ պասիվ ծխող եք, ապա դա էլ կարող է անպտղության բերել: Այնպես, որ եթե որոշել եք երեխա ունենալ, ապա պետք է թողնեք ծխելը բեղմնավորումից նվազագույնը մեկ տարի առաջ և ձեր շրջապատին զգուշացնեք, որ չարժե ձեր շրջապատում ծխել:

Ավելորդ քաշ

Ամերիկյան գիտնականների հետազոտությունները պարզել են, որ ամերիկացիների 17 տոկոսը չի կարողանում երեխա ունենալ ավելորդ քաշի և ճարպակալման պատճառով: Սակայն միաժամանակ մասնագետները զգուշացնում են, որ նույն կերպ բացասաբար կարող է ազդել քաշի կտրուկ նվազումը: 

Եթե ունեք ավելորդ քաշ, ապա սկսեք նիհարել , բայց դանդաղ ընթացքով: Մի՛ մոռացեք, որ ցանկացած ծայրահեղություն բացասաբար է ազդելու պտղի սաղմնավորման վրա: Չափից ավելի նիհարել լինելը նույնպես խնդիր է առաջացնում բեղմնավորման համար:

Սթրես և հակադեպրեսանտներ

Այն կանանց մոտ, որոնց թքի մեջ բարձր է ալֆա-ամիլազի քանակությունը՝ երեխա ունենալու հավանականությունը նվազում է մի քանի անգամ: Ալֆա ամիլազի քանակությունը օրգանիզմում ավելանում է սթրեսների արդյունքում: 

Հետազոտությունները ցույց են տվել, որ սթրեսի հետևանքով երեխա չեն կարողանում ունենալ ամերիկացիների 27 տոկոսը: Սթրեսը «բուժելու» նպատակով օգտագործվող դեղամիջոցները՝ հակադեպրեսանտները, նույնպես լուրջ խնդիրներ կարող են առաջացնել բեղմնավորման համար: 

Այնպես որ ավելի լավ է դիմել հոգեբանի կամ գնալ հանգստի՝ հաբեր կուլ տալու փոխարեն:

B9 վիտամինի պակաս

Եթե որոշել եք երեխա ունենալ, ապա դիմեք բժշկի, ճշտեք, թե ինչպես պետք է սնվել վիտամին B9-ի քանակությունը օրգանիզմում ավելացնելու համար: Դրա դեֆիցիտը կարող է հանգեցնել անպտղության կամ երեխա ունենալու դժվարությունների: Այն մասնակցում է բջիջների կիսման ու զարգացման գործընթացին, ինչը ամենաանհրաժեշտ գործընթացներից է հղիանալու համար: 

Այն կանայք, որոնք պատրաստվում են երեխա ունենալ օրը պետք է ընդունեն 0.4 մլգ: Այս վիտամինը մեծ քանակությամբ պարունակում են հատկապես մուգ կանաչ բանջարեղենները, գազարը, մսամթերքներից՝ լյարդը:

Կենսաբանական տարիքը

Կենսաբանական ժամացույցը երբեք չի սպասում: Այնպես, որ եթե որոշել եք երեխա ունենալ, ապա հաշվի առեք ձեր տարիքը: Վերարտադրողական ֆունկցիայի համար լավագույնը ժամանակաշրջանը համարվում 20-35 տարեկանը: Միաժամանակ 32-ից հետո վերարտադրողական ֆունկցիան գնում է անկման: 40 տարեկանից հետո երեխա ունենալը արդեն բավականին դժվար գործ է: 

Ամեն դեպքում, եթե 6 ամիսների ընթացքում ձեզ մոտ չի ստացվում բեղմնավորումը, ապա անպատճառ դիմեք գինեկոլոգի օգնությանը:




Կիսվել...

Яндекс.Метрика

Քաղցկեղի 10 նախանշան, որոնք հարկավոր չէ անտեսել


Հետևեք մեր YouTube-յան ալիքին՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ Ֆեյսբուքյան էջին՝ erkusov.com: Մենք՝ Ինստագրամում։

 



Հիվանդության սկզբնական փուլում արված ախտորոշումը մեծացնում է բուժվելու որոշակի հավանականությունը, ուստի հարկավոր է իմանալ մի քանի կարևոր նախանշաններ:

Կա քաղցկեղի շուրջ 200 տարատեսակ, և քանի որ ախտորոշումը հիմնականում արվում է վերջին փուլերում, դրանք լինում են անբուժելի:

Ձեզ ենք ներկայացնում քաղցկեղի 10 նախանշան, եղե՛ք ուշադիր ձեր առողջության հանդեպ և մի՛ զլացեք ավելի անգամ բժշկի մոտ գնալ:

Քաշի կտրուկ կորուստ
Մեծ ուռուցքների պարագայում, օրինակ՝ կրծքագեղձի կամ էլ թոքերի քաղցկեղ, հիվանդը միանգամից սկսում է արագ քաշ կորցնել: Բանն այն է, որ լյարդին հասնելով, քաղցկեղը թուլացնում է դրա ֆուկնցիան, այն է թե դուրս հանել տոքսիններն ու կարգավորել ախորժակը: Քաշի կորստի պատճառ կարող է լինել նաև հաստ աղիքի քաղցկեղը: Սա քաղցկեցի ընդհանուր ախտանիշ է, քանի որ քաղցկեղով հիվանդների 40%-ը սկսում է արագ քաշ կորցնել դիագնոստիկայից առաջ կամ ընթացքում, իսկ 80%-ը՝ հիվանդության վերջին ստադիաներին:

 

 

Հևոց
Հևոցը թոքերի քաղցկեղի տարբեր ստադիաների նախանշան կարող է լինել: Թոքերի քաղցկեղի ժամանակ ուռուցքը ճնշում և նեղացնում է շնչուղիները, ինչ բերում է նաև խռպոտության:

Անընդհատ վարակներ և ջերմություն
Ջերմությունը կարող է լինել վարակային ինֆեկցիայի պատճառող, սակայն շարունակական ջերմությունը կարող է լինել քաղցկեղի նախանշան, օրինակ՝ լիմֆոմայի:

Ցավեր կրծի շրջանում և անընդհատ հազ
Երբեմն հազն ու բրոնխիտը հանդիսանում են խաղցկեղի նախանշան, օրինակ՝ լեյկեմիայի կամ թոքերի քաղցկեղի: Հիվանդն ունենում է ցավեր կրծքի շրջանում, որոնք էլ հետագայում անցնում են ուսերի և ձռքերի վրա: Բացի այդ, եթե ձեզ մոտ անընհատ հազ է և ձայնի խռպոտություն չնայած, որ չեք ծխում, ապա անպայման դիմեք բժշկի, համոզվելու համար, որ ձեզ մոտ կերակրափողի, թոքերի, վահանաձև գեղձի կամ էլ կոկորդի քաղցկեղ չկա:

Հոգնածություն և թուլություն
Եթե մի լավ քնելուց և հանգստանալուց հետո ձեզ մոտ չի անցնում հոգնածության և թուլության զգացողությունը, ապա անպայման դիմե՛ք բժշկի:

Անոմալ արյունահոսություն
Մեզի մեջ արյունը կարող է վկայել երիկամների կամ միզապարկի քաղցկեղի մասին: Բացի այդ, մենստրուալ ցիկլերի միջև ընկած ժամանակահատվածում արյունահոսությունը կամ էլ մենոպաուզայից հետո արյունահոսոթյունը կարող են վկայել արգանդի քաղցկեղի և էնդոմետրիոզի մասին: Կոլորեկտալ քաղցկեղը կարող է բերել արյունահոսության աղեստամոքսային տրակտից: Լեյկեմիայի պարագայում նույնպես կարող է լինել առատ արյունահոսություն, արյունախխումը կարող է լինել կերակրափողի, իսկ արյամբ փսխումը՝ ստամոքսի քաղցկեղի նախանշան:

Աղիքային խնդիրներ
Հատկապես մեծահասակների պարագայում աղիքների աշխատանքի փոփոխությունները, որոնք տևում են 1 ամսից ավել հանդիսանում են աղիքի քաղցկեղի նախանշան:

Տարօրինակ գնդային գոյացություններ և ուռուցքներ
Երբեք մի՛ անտեսեք ձվարանների, պարանոցի, թևատակերի, կրծքի, փորի կամ էլ մարմնի այլ հատվածներում առաջացած ուռուցքները, հատկապես, եթե դրանք մնում են ավելի քան 3 շաբաթ: Բացի այդ, կրծքագեղձի քաղցկեղի ժամանակ հիվանդի մոտ նկատվում է ընդլայնված լիմֆոհանգույց, ուռածություն, կարմրածություն և ցավոտություն:

Կուլ տալու հետ կապված խնդիրներ
Կոկորդի կամ կերակրափողի քաղցկեղի ժամանակ հիվանդը կարող է կուլ տալու հետ կապված խնդիրներ ունենալ: Նրա մոտ զգացողություն է առաջանում, որ ուելիքը մնում է կոկորդի կամ կրծքավանդակի հատվածում, և այս զգացողությունը ժամանակի հետ սրվում է:

Ցավեր կոնքային հատվածում և ստամոքսում
Ստամոքսի ներքևի և փոքր կոնքի հատվածներում ցավերը, փոքր կոնքի օրգանների ծանրությունը նույնպես կարող են լինել ձվարանների քաղցկեղի նախանշան:




Կիսվել...

 

Яндекс.Метрика

Նիհարել փորձողների տարածված սխալները. Ինչպես մաշել փորի ճարպը


Հետևեք մեր YouTube-յան ալիքին՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ Ֆեյսբուքյան էջին՝ erkusov.com: Մենք՝ Ինստագրամում։




Որովայնի շրջանում ճարպի՝ հատկապես վիսցերալ ճարպի ավելցուկը, որը շրջապատում է բոլոր օրգանները եւ մեր որովայնը դարձնում «գարեջրային փորիկ», համարվում է սիրտ-անոթային հիվանդությունների, 2-րդ տիպի շաքարային դիաբետի, ինսուլինակայունության եւ որոշ տեսակի քաղցկեղային հիվանդությունների նախանշան։ Եթե դիետան ու ֆիզիկական ակտիվությունը չեն օգնում, ապա նման խնդրի պատճառ կարող են լինել հորմոնները, տարիքը եւ այլ գենետիկ գործոնները, հայտնել է Fox News-ը։

Դուք ծերանում եք

Տարիքն առնելուն համընթաց մարմինը փոփոխվում է։ Ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց մոտ նվազում է շարժունակության արագությունը։

«Եթե կինը դաշտանադադարից հետո ավելորդ քաշ է հավաքում, ապա այն, ամենայն հավանականությամբ, որովայնի շրջանի ճարպն է»,- ասել է Մայո կլինիկայի էնդոկրինոլոգիայի բաժնի դասախոս Մայքլ Ջենսենը։ Դաշտանադադարի ժամանակ օրգանիզմի կողմից արտադրվող էստրոգեն ու պրոգեստերոն հորմոնների քանակը կտրուկ նվազում է։ Ընդ որում, տեստոստերոնի մակարդակը նույնպես սկսում է ընկնել, բայց ավելի դանդաղ։ Հորմոնների միջեւ առկա հենց այս տարբերությունն էլ որովայնի շրջանում ճարպի կուտակման պատճառ է դառնում։ Լավ նորությունն այն է, որ այս գործընթացը կարելի է կանգնեցնել։ Կարդացեք ավելին։

Դուք ճիշտ չեք մարզվում

Ամենօրյա վազքը կամ հրում վարժությունները կարող են օգնել սրտին, բայց այս կարդիոմարզումները չեն օգնի ազատվել որովայնի շրջանում առաջացած ճարպից։

«Պետք է ուժային մարզումները համադրել կարդիոմարզումների հետ»,- ասել է Քլիվլենդի կլինիկայի էնդոկրինոլոգ, դոկտոր Սանջիտա Կաշյապը։ Ուժային մարզումները ավելացնում են մկանային զանգվածը, որը ստիպում է մարմնին այրել ավելորդ ճարպը։ Քլիվլենդի կլինիկայի դիետոլոգ Քեյթ Փաթթոնը խորհուրդ է տվել շաբաթական կատարել 250 րոպե միջին ինտեսնիվության կամ 125 րոպե բարձր ինտեսնիսության մարզանքներ։

Դուք ուտում եք շատ զտված ուտելիքներ

«Հացահատիկային զտված ուտելիքը, ինչպիսին է սպիտակ հացը, կրեկերները եւ չիպսերն ու թխվածքներում եւ ընպելիքներում զտված շաքարը բորբոքումներ են առաջացնում մեր օրգանիզմում»,- ասել է Փաթթոնը։ «Որովայնի շրջանի ճարպը կապված է բորբոքումների հետ, այդ պատճառով մեծ քանակությամբ մշակված սնունդ օգտագործելը թույլ չի տալիս մեր օրգանիզմին այրել ճարպը»։

Բնական մթերքները, ինչպիսիք են միրգը, բանջարեղենը եւ ամբողջական հացահատիկը լի են հակաօքսիդանտներով, որոնք ունեն հակաբորբոքային հատկանիշներ եւ հետեւաբար կարող են, ըստ էության, նպաստել ճարպային շերտի նվազեցմանը, ասել է Պաթթոնը։

Դուք ուտում եք սխալ ճարպեր

Օրգանիզմը բոլոր ճարպերին միանման չի արձագանքում։ Գիտնականները որոշակի կապ են հայտնաբերել հագեցած ճարպերի (այս ճարպերն առկա են մսամթերքի եւ կաթնամթերքի մեջ) եւ հարստացված վիսցերալ ճարպի միջեւ, հայտնել է Պեթթոնը։ Մյուս կողմից մոնոչհագեցած ճարպերը (առկա են ձիթապտղի յուղի եւ ավոկադոյի մեջ) եւ բազմաչհագեցած ճարպերը (հատկապես օմեգա 3-ը ընկույզի, արեւածաղկի սերմերի եւ ճարպոտ ձկան մեջ, ինչպիսին է սաղմոնը) ունեն հակաբորբոքային ազդեցություն, այնպես որ վայելեք առողջ ճարպերը, բայց չափավոր։

Ձեր մարզումները այնքան էլ նպատակաուղղված չեն

Որովայնի ճարպից ազատվելու համար Դուք պետք է ուժեղացնեք Ձեր մարզումները։ Medicine and Science ամսագրում հրապարակված հետազոտության մեջ ասվում է, որ ավելի մեծ ինտենսիվությամբ պարապող մարդիկ ավելի մեծ քանակությամբ ճարպից են ազատվել, քան ավելի դանդաղ մարզվողները։

Մեծ ինտենսիվությամբ մարզվել նշանակում է մարզվել ողջ ուժով։ Եթե այն սարսափելի է հնչում, մտածեք, որ Դուք կարճ ժամանակամիջոցում կորցնելու եք շատ կալորիա։

Որովայնի մկանների վարժություններ եք կատարում մինչ Ձեր աչքերը շաղաղվեն։ Դադարեցրեք։ Որովայնի մկանների վարժությունները չեն օգնում ճարպից ազատվելուն։

Դրա փոխարեն մասնագետները առաջարկում են կատարել ֆունկցիոնալ վարժություններ, որոնք օգտագործում են հիմնական մկանները՝ որովայնի մկանները, մեջքը, հետույքը, որովայնի շեղ մկանները, ինչպես նաեւ մարմնի այլ հատվածները։

Դուք սթրես եք տանում

Ժամկետներ, հաշիվներ, երեխաներ... անկախ սթրեսի տեսակից, այն կարող է բարդացնել ավելորդ կիլոգրամներից ազատվելու գործընթացը՝ հատկապես որովայնի շրջանում։ Եվ դա նրանից չէ, որ սթրեսի ժամանակ մենք ցանկանում ենք օգտագործել բարձր կալորիականություն ունեցող մթերքներ, այլ այն նաեւ կապված է սթրեսի հորմոնի՝ կորտիզոլի հետ։ Սթրեսը կարող է ավելացնել ճարպի քանակը եւ ճարպային բջիջների քանակը Ձեր օրգանիզմում։ Կորտիզոլի ավելի մեծ մակարդակը կապված է վիսցերալ ճարպի ավելի հաստ շերտի հետ։

Դուք բավարար չափով չեք քնում

70000 կնոջ 16 տարվա հետազոտությունը ցույց է տվել, որ օրական հինգ ժամից քիչ քնող կանանց մոտ 15 կգ ավելորդ քաշ հավաքելու հավանականությունը 30%-ով ավելի մեծ էր, քան 7 ժամ քնող կանանց մոտ։

Դուք խնձորի նման կազմվածք ունեք

Եթե Ձեզ մոտ ճարպը կուտակվում է միջնամասում, այլ ոչ կոնքերի վրա, ապա ձեր կազվածքը խնձորի նման է։ Դա բարդացնում է ճարպից ազատվելու գործընթացը, բայց, այնուամենայնիվ, դա անհնար չէ, ասում է Կաշյապը։

Դուք հիվանդ եք

Եթե դուք տեստոստերոնի բարձր մակարդակ ունեք, ինչը լինում է ձվարանների պոլիկիստոզի ժամանակ, ապա Դուք, հավանական է, նիհարելու հարցում խնդիրներ կունենաք։

Ձեզ անհրաժեշտ է մոտիվացիա

«Որովայնի շրջանում ճարպից ազատվելու համար պետք է զուգորդել ցածր կալորիականությամբ, բջջանքի բարձր պարունակությամբ եւ շաքարի եւ ածխաջրերի ցածր պարունակությամբ դիետան եւ կարդիո եւ ուժային վարժությունները», - ասում է Կաշյապը։




Կիսվել...

Яндекс.Метрика

Ինչպիսի՞ն է այժմ 14 տարի առաջ ծնված` գրեթե 8 կիլոգրամ քաշով աղջիկը




Որպես կանոն, երեխաները ծնվում են մոտ 3-5 կիլոգրամ քաշով, եթե, իհարկե, առողջական շեղումներ չկան։ Աշխարհում մեծ քաշ ունեցող նորածինները շատ չեն։

Բայց 14 տարի առաջ եղել է մեկ դեպք, երբ կինը ծննդաբերել է 7750 գրամ քաշով աղջկա։ Դա ռեկորդային էր ամբողջ Ալթայի երկրամասի համար։

Այսօր մենք ձեզ կպատմենք, թե ինչպես է աղջիկն ապրել այս 14 տարիները, ինչպիսի արտաքին ունի և ինչպես է իրեն զգում։

Տատյանա Խալինան աշխատում էր որպես մանկաբարձուհի, սակայն նրա կարիերան դադարեց առաջնեկի ծնվելուց հետո։ Հետո հրամանագիրը հետաձգվեց, քանի որ ընտանիքում արդեն 11 երեխա կա։ Տատյանայի ամուսինը՝ Վիկտորը, զինվորական է, նա հաճախ է գործուղումների գնում, հազվադեպ է եղել տանը և գործնականում չի մասնակցել երեխաների դաստիարակությանը։ Տղամարդը բարձրահասակ չէ և բավականին նիհար է, Տատյանան ունի 157 սմ հասակ, բայց խոշոր կազմվածք։




Տատյանայի 11-րդ հղիությունն անցել է առանց բարդությունների, ըստ ուլտրաձայնային հետազոտության՝ ասել են, որ ամեն ինչ նորմալ է, պաթոլոգիաներ չկան, և երեխան ժամանակին է զարգանում։ Սակայն ծննդաբերությունից 3 շաբաթ առաջ կնոջ փորը սկսեց արագ աճել եւ նրան ուղարկեցին լրացուցիչ ուլտրաձայնի։ Հետո պարզվեց, որ երեխայի քաշը մեծ է, և դա սպառնալիք դարձավ մոր առողջության համար։ Տատյանային պլանավորված կեսարյան հատում կատարվեց։




Աղջիկը պետք է ծնվեր 6 կիլոգրամ քաշով, բայց ոչ 7750։ Աշխարհում սա առաջին դեպքն էր, երբ ծնվում էր նման քաշ ունեցող երեխա։ Երեխան ուղարկվեց լրացուցիչ հետազոտությունների։




Բարեբախտաբար, առողջական առումով աղջիկն իրեն լավ էր զգում։ Նրան տվել են Նադեժդա անունը:




Սկզբում սնվելու հետ կապված խնդիրներ կային, մայրը չէր կարողանում նրան կերակրել միայն կրծքի կաթով և ստիպված էր լրացնել խառնուրդներով:




Այժմ Նադյան 14 տարեկան է, նրան նայելով՝ դժվար է հավատալ, որ նա ծնվել է գրեթե 8 կիլոգրամ քաշով։ Կարծես սովորական երեխա լինի նորմալ քաշային կարգում։ Նա, ինչպես և իր ծնողները, ցածրահասակ է և տարիների ընթացքում առողջական խնդիրներ ի հայտ չեն եկել։ Այժմ Նադեժդան ինքը նայում է իր մանկության լուսանկարներին և չի հավատում, որ ժամանակին այդպիսին է եղել։




Աղջիկը ընտանիքի ամենափոքրն է, նա 11-րդ երեխան է, Տատյանան այլևս երեխաներ չունեցավ։ Բազմազավակ ընտանիքն ապրում է երեք սենյականոց բնակարանում, որը պետությունը հատկացրել է զինվորական հորը։ Մեծ երեխաներն արդեն ստեղծել են իրենց ընտանիքները և լքել իրենց տունը։ Բայց երբ բոլորը հավաքվում են, նրանք շատ աղմկոտ ու զվարճալի ժամանակ են անցկացնում:







Կիսվել...

Яндекс.Метрика

Զարկերակային ճնշման բարձրացում. 5 պատճառ


YouTube-յան ալիք՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ FB էջ՝ erkusov.com: Մենք՝ TikTok-ում: Մենք՝ Ինստագրամում։




Զարկերակային ճնշման բարձրացման՝ հիպերտոնիայի հետևանքները տարբեր են՝ սկսած սրտային անբավարարությունից մինչև կաթված:

Երբ հիվանդը տեղյակ չէ հիպերտոնիայի մասին, կաթվածի հավանականակությունը կարող է մեծանալ 60 տոկոսով: Հիպերտոնիայի զարգացումը պայմանավորված է մի խումբ գործոններով, այդ թվում՝ ժառանգական նախատրամադրվածությամբ:

Ավելորդ քաշ: Վերջերս անցկացված հետազոտությունները ցույց են տալիս, որ ավելորդ քաշ ունեցող և ճարպակալմամբ տառապող անձանց շրջանում մեծանում է արյունատար անոթների խնդիրների առաջացման հավանականությունը, որոնց հետևանքով սիրտը ստիպված է լինում լուրջ ջանքեր գործադրել: Ավելորդ քաշից ազատվելը հնարավորություն կտա իջեցնել ճնշումն ու նվազեցնել սիրտ-անոթային համակարգի հիվանդությունների զարգացման հավանականությունը:

Անառողջ կենսակերպ: Ալկոհոլի, աղի չարաշահումը, ծխախոտը, ֆիզիկական ակտիվության բացակայությունը հանգեցնում են զարկերակային ճնշման բարձրացման: Եթե ցանկանում եք խուսափել տհաճ հետևանքներից, ակտիվ կյանքով ապրեք, շաբաթվա ընթացքում մի քանի անգամ մարզվեք: Հետևեք սննդակարգին, հավասարակշռեք այն:

Կլինիկական հետազոտությունները ցույց են տվել, որ վառ հույզերը՝ ատելություն, գրգռվածություն, անհանգստություն, ուղղակիորեն կապված են զարկերակային ճնշման բարձրացման հետ: Հարկավոր է հոգ տանել հոգեկան առողջության մասին:

Կլինիկական պատճառներ: Զարկերակային ճնշման բարձրացումը կարող է կապված լինել քրոնիկ հիվանդությունների հետ, այդ թվում՝ երիկամների, վահանաձև գեղձի աշխատանքի հետ կապված խնդիրների, ինչպես նաև դիաբետի և ապնոէի հետ:

Դեղամիջոցներ: Որոշ դեղամիջոցներ, այդ թվում՝ հորմոնալ հակաբեղմնավորիչներ և ասթմայի դեմ նշանակվող դեղեր, կարող են նպաստել զարկերակային ճնշման բարձրացմանը: Խնդրի պատճառ կարող են դառնալ նաև ոչ ստերոիդային դեղամիջոցները, հակադեպրեսանտներն ու ցավազրկողները: Այս դեղամիջոցները փոխում են նատրիումի և հեղուկի հավասարակշռությունը, ինչն իր հերթին՝ հանգեցնում է արյունատար անոթների նեղացման և հիպերտոնիայի:

Տարիք: 40 տարեկանից բարձր մարդիկ առավել հակված են հիպերտոնիայի: Տարիքի մեծացմանը զուգընթաց՝ արյունատար անոթները թուլանում են, ինչը սրտին ստիպում է կրկնակի ուժով աշխատել:




Կիսվել...

Яндекс.Метрика

Ինչ տեղի կունենա օրգանիզմի հետ, եթե ամեն օր կաթնաշոռ ուտեք


YouTube-յան ալիք՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ FB էջ՝ erkusov.com: Մենք՝ TikTok-ում: Մենք՝ Ինստագրամում։




Կաթնաշոռի օգտակար լինելու մասին մենք լսում ենք սկսած մանկությունից։ Բացի ոսկորները ամրացնելուց՝ այս սնունդն ունի նաև մի շարք այլ հատկություններ։

Գիտե՞ք, որ այն կարող է արագացնել նյութափոխանակությունը, կարգավորել արյան մեջ շաքարի մակարդակը։ Կաթնաշոռի բոլոր տեսակները միանման օգուտ են տալիս, իսկ ահա իր համով առաջատարն այծի կաթից պատրաստված կաթնաշոռն է։

Արագանում է նյութափոխանակությունը

Կաթնաշոռի մեջ բավարար քանակությամբ В խմբի վիտամիններ կան, որոնք կարգավորում են նյութափոխանակությունը։ Օրինակ՝ В12 վիտամինն օգտակար է ուղեղի աշխատանքի համար և օգնում է արդյունավետ յուրացնել երկաթը։ Ռիբոֆլավինը (B2) թիամինի հետ միասին ածխաջրերը փոխակերպում է էներգիայի, իսկ պանտոտենաթթուն մասնակցում է սպիտակուցների, ճարպերի, ածխաջրերի փոխանակությանը։

Կձևավորվեն մկանները

Կաթնաշոռը պարունակում է կազեին սպիտակուց, որը դանդաղորեն է յուրացվում և այդպես օգնում է մկանների աճին։ Մի շարք սպորտսմեններ այն օգտագործում են քնից առաջ․ ամինաթթուները հայտնվում են արյան մեջ, իսկ մկաններն անհրաժեշտ քանակությամբ սննդարար նյութեր են ստանում։ Բացի այդ՝ կաթնաշոռը հագեցնում է և էներգիա հաղորդում։ Այն հարմար է այն բուսակերների համար, ովքեր չեն հրաժարվել կաթնամթերքից։ Այն ապահովում է օրական անհրաժեշտ սպիտակուցի չափաքանակը։

Նիհարելն ավելի է հեշտանում

2015 թվականի հետազոտության արդյունքները զարմացնում են։ Պարզվում է, որ կաթնաշոռն օգնում է նիհարել անգամ առանց վարժությունների։ Ավելորդ քաշ ունեցող մարդիկ ցածր կալորիականություն ունեցող դիետա էին պահպանում և կանոնավոր կերպով կաթնաշոռ էին ուտում ու միևնույն ժամանակ ոչ մի ֆիզիկական վարժություն չէին կատարում։ Մյուս խումբը կրկին նույն դիետան էր պահպանում և ֆիզիկական վարժություններ էր կատարում։

Երկու խմբին էլ հաջողվում է քաշ գցել։ Եթե ցանկանում եք նիհարել, սակայն մարզասրահ այցելելու ժամանակ չունեք, ապա ձեր սննդակարգի մեջ կաթնաշոռ ավելացրեք։

Ոսկորներն ավելի ամուր կդառնան

Դեռ մանկուց բոլորս գիտենք, թե ինչ առավելություններ ունեն կալցիումով հարուստ մթերքները։ Սննդային կալցիումը նույնքան հեշտ է յուրացվում, որքան հատուկ լրացումները։ Կաթնաշոռն իր մեջ պարունակում է կացիումի օրական նորմայի 28%-ը։ Այն դրական ազդեցություն է ունենում նյութափոխանակության և ոսկորի ամրության վրա։

Կարգավորվում է արյան մեջ շաքարի մակարդակը

Կաթնաշոռի բաղադրության մեջ առկա մագնիումը պահպանում է արյան մեջ շաքարի նորմալ մակարդակը։ Սննդամթերքը օգտակար է 2-րդ տեսակի դիաբետի համար, քանի որ օրգանիզմին օգնում է պայքարել հիվանդության դեմ և նվազեցնել նրա ազդեցությունը։ Եթե ցանկանում եք կաթնաշոռը ներառել ձեր ամենօրյա սննդակարգի մեջ, ապա հաշվի առեք, որ նրա յուղայնությունը չպետք է գերազանցի 1,5%-ը։




Կիսվել...

Яндекс.Метрика

Ծիրանի կորիզի օգտակար հատկությունները


YouTube-յան ալիք՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ FB էջ՝ erkusov.com: Մենք՝ TikTok-ում: Մենք՝ Ինստագրամում։



Ծիրանի կորիզի բաղադրությունը

Ծիրանի կորիզի բաղադրության մեջ մտնում է մի հակասական բաղադրիչ` ամիգդալին անվանմամբ գլիկոզիդը, որը նաև պարունակվում է դառը մշկընկույզի, սալորի, դեղձի, խնձորի ու տանձի կորիզի մեջ: Ասում ենք՝ հակասական, որովհետև մի կողմից՝ կարծիք կա, որ այդ միացությունը պայքարում է քաղցկեղային բջիջների դեմ, իսկ մյուս կողմից` կարող է վնասել օրգանիզմին:

Ծիրանի կորիզին դառը համ հաղորդում է սինիլաթթուն՝ կալիումի ցիանիդ թույնի «ազգականը»։

Որքա՞ն ծիրանի կորիզ կարելի է ուտել օրական։

Բժիշկները խոսում են այն մասին, որ հում ծիրանի կորիզի օգտագործման օրական նորման կազմում է 40 գ-ից ավելի, ինչը համապատասխանում է միջին պտուղների՝ 20, և խոշորների՝ 10 կորիզին։

Երեխաներին խորհուրդ չի տրվում օրական 2-3 կորիզից ավելի ուտել։

Միևնույն ժամանակ կարելի է հակափաստարկ բերել։ Մանկության տարիներին, ինչպես նաև հասուն կյանքում մենք շատ ավելի շատ ծիրանի կորիզ ենք կերել առանց օրգանիզմի համար որևէ հետևանքի։ Եվ դա փաստ է։

 

 

Բայց մեծ քանակությամբ մենք ծիրանի քաղցր կորիզ ենք կերել, որոնցում սինիլաթթվի պարունակությունը մինիմալ է։ Չափից առավել օգտագործման դեպքում օրգանիզմին վնաս հասցնում են հենց դառը կորիզները, որոնք երկար ժամանակ ու սխալ պահվել ու վերամշակվել են։

Որքան երկար եք դուք պահում ծիրանի կորիզները, այնքան մեծանում է նրանցում ամիգդալինի պարունակությունը, որը խտանում է առավելապես կորիզի սուր հատվածում։ Խորհուրդ է տրվում կորիզները մեկ տարուց ավելի չպահել։ Երկարատև պահպանման նպատակով ծիրանի կորիզներն անպայման չորացնում են ու լցնում հերմետիկ տարայի մեջ, որը պետք է պահել չոր, մութ տեղում։

Բարձր ջերմաստիճանի ազդեցությամբ ամիգդալինը քայքայվում է, հետևաբար՝ սինիլաթթուն չի ձևավորվում։ Դրա համար էլ համարվում է, որ առողջության համար վնասակար են հենց հում դառը կորիզները։

Օրական 40 գ ծիրանի կորիզ օգտագործելով՝ դուք մագնեզիումի օրական նորման կլրացնեք 25 տոկոսով, կալիումինը՝ 18, իսկ ֆոսֆորինը՝ 33 տոկոսով։

Ծիրանի կորիզը հարուստ է նաև տոկոֆերոլով ու ճարպաթթուներով, որոնք օգնում են մաշկը երիտասարդ ու գեղեցիկ պահել, իսկ մազերը՝ առողջ ու մետաքսյա։

Ծիրանի կորիզի օգտակարությունը

Քաշ հավաքելու համար

Ծիրանի կորիզը շատ կալորիական մթերք է, որի 100 գրամը պարունակում է 520 կկալ, 45 գ ճարպեր և 25 գ սպիտակուց։ Դրա համար էլ ծիրանի կորիզի ամենօրյա օգտագործումը կօգնի ոչ միայն քաշ հավաքել, այլև մկանային զանգված աճեցնել։



Սրտի աշխատանքի կարգավորման համար

Ծիրանի կորիզի մեջ եղած ճապաթթուները բարերար ազդեցություն են գործում անոթների պատերի և սրտամկանի վրա։ Միևնույն ժամանակ նման հատկություններով օժտված են սոսկ հում ծիրանի կորիզները։

Ոչ միայն ծիրանի կորիզի, այլև հենց ծիրանի հաճախակի օգտագործումը նպաստում է արյան մեջ վատ խոլեստերինի մակարդակի նվազեցմանը, որը «մեղավոր» է անոթների խցանման համար, սիրտ-անոթային հիվանդությունների զարգացման ռիսկի նվազեցման, օրգանիզմից ավելորդ հեղուկի դուրսբերման, ինչը նվազեցնում է այտուցներն ու կանխում դրանց առաջացումը, քանի որ կալիումի աղերը, որոնք պարունակվում են ծիրանի կորիզի մեջ, միզամուղ հատկություն ունեն։

Ծիրանն ու ծիրանի կորիզը նպաստում են նաև հեմոգլոբինի մակարդակի բարձրացմանը, քանի որ ծիրանի կորիզը պարունակում է երկաթ և նրա բիոմատչելիությունը բարձրացնող տարրեր, օրինակ՝ ֆոլաթթու, ինչպես նաև արյան զարկերակային ճնշման կարգավորմանը, իմունիտետի ամրապնդմանը։

Ծիրանի կորիզի մեջ պարունակվող յոդն ու մագնեզիումը խթանում են գլխուղեղի աշխատանքը՝ դրանով իսկ ակտիվացնելով մտավոր գործունեությունը, լավացնելով հիշողությունն ու ուշադրության կոնցենտրացիան։

Աղիների համար

Ծիրանի կորիզը նրբորեն կարգավորում է աղեստամոքսային տրակտի աշխատանքը, բարձրացնում աղիների տոնուսը, նվազեցնում այրոցի ու մետեորիզմի դրսևորումները։

Ծիրանի կորիզը հատկապես օգտակար է փորկապությամբ տառապող անձանց համար։ Ամենօրյա օգտագործման դեպքում արդեն 3-5 օր անց կծկումները կարգավորվում են։

Հելմինտների դեմ

Ծիրանի կորիզը հնուց ի վեր կիրառվել է՝ որպես արդյունավետ հակաճճվային միջոց։ Բավական է օրական ուտել 15-20 ծիրանի կորիզ, և մի քանի օրերի ընթացքում կազատվեք ճիճուներից։



Տղամարդկանց համար

Շնորհիվ E վիտամինի բարձր խտության՝ ծիրանի կորիզները կարգավորում են սեռական գեղձերի աշխատանքը, ինչը դրականորեն է անդրադառնում տղամարդկանց վերարտադրողական ֆունկցիաների վրա։

Բացի դրանից, տոկոֆերոլը տղամարդու օրգանիզմում նպաստում է տեստոստերոնի սեկրեցիային, ամրապնդում է կմախքային մկանունքը, ուժեղացնում է դիմադրողականությունը։

Զարմանալի չէ, որ ծիրանի կորիզը շատ մարզիկների սննդակարգում է առկա։

Ծիրանի կորիզը՝ քաղցկեղի դեմ

Հիմնական միացությունը, որին վերագրում են հակաքաղցկեղային հատկությունը, ամիգդալինն է կամ B17 վիտամինը, լետրիլը, լաէտրիլը։ Փորձենք դրան տալ օբյեկտիվ գնահատական։

Եվ սկսենք նրանից, որ հիդրոլիզի արդյունքում ամիգդալինը ձևավորում է 4 մոլեկուլներ, որոնցից երկուսը գլյուկոզա են։ Եվս երկուսը ցիանիդն ու բենզալդեհիդն են, որոնք մտնում են քաղցկեղային բջիջների մեջ ու սպանում դրանց։ Միևնույն ժամանակ գլյուկոզան ինքնատիպ խայծ է քաղցկեղային բջիջների համար, որոնք չեն կարողանում ինտենսիվորեն աճել ու բազմանալ առանց շաքարի ֆերմենտացիայի։ Պարզ ասած՝ քաղցկեղային բջիջներն ամիգդալինը քաշում են գլյուկոզա ստանալու համար, սակայն ոչնչանում են նրանից ցիանիդի ու բենզալդեհիդի ազատման ժամանակ։

Բացի դրանից, կարծիք կա, որ ցիանիդն ու բենզալդեհիդը բացասաբար են ազդում բացառապես քաղցկեղային բջիջների վրա՝ չվնասելով առողջները։

Բայց արդյո՞ք դա այդպես է իրականում։

Համաձայն չինացի գիտնականների հետազոտությունների՝ ամիգդալինը թունավոր ազդեցություն ազդեցություն է գործում՝ ինչպես առողջ, այնպես էլ՝ քաղցկեղային բջիջների վրա։ Հանուն արդարության պետք է ասել, որ վերջիններիս վրա B17 վիտամինն առավել արտահայտված է ազդում։

Իսկ, օրինակ, Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայի համալսարանի գիտնականները հետազոտություն են իրականացրել, համաձայն որի՝ ամիգդալինը դրսևորում է առավել բարձր ցիտոտոքսիկ էֆեկտ քաղցկեղային բջիջների նկատմամբ։



Գիտնականները մի քանի եզրահանգումներ են կատարել ամիգդալինի վերաբերյալ, ըստ որոնց՝

  • Չի դրսևորում հակաքաղցկեղային ակտիվություն, և դրա համար էլ նրա կիրառությունը քաղցկեղի բուժման և կանխարգելման դեպքում հիմնավորված չէ։
  • Տոքսիկ միացություն է, որը կարող է հանգեցնել առողջության հետ կապված լրջագույն խնդիրների, ընդհուպ՝ մահվան ելքի։

Կարո՞ղ են արդյոք ծիրանի կորիզները կիրառվել՝ որպես քաղցկեղային հիվանդությունների կանխարգելման միջոց։

Որոշ գիտնականներ խոսում են այն մասին, որ կարելի է, բայց միևնույն ժամանակ 20 հատիկից ավելի օրական չի կարելի ուտել։ Սակայն պետք է սննդակարգի մեջ դրանք աստիճանաբար ավելացնել՝ նախ՝ 2, ապա՝ 3-5 հատ օրական, և այդպես շարունակ։ Կրկին պետք է նշենք, որ այդօրինակ հետազոտություն չկա։

Ի դեպ, այսօր ԱՄՆ-ի և Արևմտյան Եվրոպայի տարածքում ամիգդալին վաճառելու արգելք է գործում։ Իսկ այդ արգելքը գործում է ոչ այն պատճառով, որ դեղագործական ընկերություններն ուզում են հարստանալ քաղցկեղային հիվանդություններով տառապողների հաշվին, այլ որովհետև պարզապես B17 վիտամինը, ցավոք, քաղցկեղ չի բուժում։ Ավելին, դրա գերդոզավորումն անգամ կարող է թունավորում առաջացնել։

Ծիրանի կորիզներն ունեն նաև հակացուցումներ՝

հղիություն և կրծքով կերակրում
ալերգիա ծիրանից
շաքարային դիաբետ
լյարդի հիվանդություններ, հատկապես՝ սրացման շրջանում
վահանագեղձի ֆունկցիայի խանգարում:

Աղբյուրը։




Կիսվել...

Яндекс.Метрика

Ընթերցվող․․․