Արտիճուկ. օգտակար հատկությունները

Կանկար դաշտային. օգտակար հատկությունները և հակացուցումները

Արտիճուկը օգտակար խոտաբույս է, որը տարբեր հիվանդությունների բուժման համար օգտագործում էին դեռևս հին եգիպտացիները և հռոմեացիները. Այն ունի հետաքրքիր համ, օգնում է մաքրել և առողջացնել օրգանիզմը ։ Որո՞նք են կանկարի օգտակար հատկությունները և հակացուցումները: Ինչպե՞ս է այն ազդում կանանց և տղամարդկանց վրա:

Բովանդակություն.

Կանկար դաշտային. օգտակար հատկությունները և հակացուցումները

Դաշտային կանկարը դեկորատիվ և բանջարանոցային բույս է, որը համատարած աճում է տաք կլիմայով երկրներում: Բույսն ունի հավասարակշռված կազմ. այն պարունակում է սպիտակուցներ, ճարպեր, ածխաջրեր, վիտամիններ, կալցիում: Հարուստ է արտիճուկը նաև վիտամիններով, օրգանական թթուներով, կազմում առկա են B խմբի վիտամիններ, կարոտին, ինուլին.

Կարևոր է. արտիճուկը իդեալական միջոց է նիհարելու համար, պարունակում է բոլոր անհրաժեշտ սննդանյութերը, միևնույն ժամանակ 100 գր-ի մեջ առկա է 47 կկալ:

Ինչով է օգտակար արտիճուկ բույսը.

  1. Արդյունավետ միջոց է քաղցկեղի և սրտի հիվանդությունների կանխարգելման համար: Բույսի մեջ պարունակվում են մեծ քանակով կվերցետին և ռուտին, այդ հակաօքսիդանտները օգնում են օրգանիզմին պայքարել ազատ ռադիկալների դեմ. Պոլիֆենոլները իրենց գործողության ձևով նման են քիմիաթերապիայի դեղերի. նպաստում են քաղցկեղի բջիջների աճի դանդաղեցմանը.
  2. Արտիճուկի տերևների կանոնավոր օգտագործումը նվազեցնում է խոլեստերինի մակարդակը, նվազեցնում է հիպերտոնիայի սրտի և ուղեղի կաթվածի (ինֆարկտ, ինսուլտ) զարգացման ռիսկը:
  3. Ունի անթոները լայնացնող հատկություն, պարունակում է մեծ քանակությամբ կալիում, որ օգնում է իջեցնել զարկերակային ցուցանիշները:
  4. Մաքրում է լյարդը, նպաստում աշխատանքի բարելավմանը:
  5. Բջջանյութի բարձր պարունակությունը օգնում է կարգավորել դուրս գնալը, կանխում է փորկապությունը, նվազեցնում է աղեստամոքսային գոտու չարորակ ուռուցքների առաջացման հավանականությունը:
  6. Ֆոսֆորը ապահովում է ուղեղի նորմալ աշխատանքը, K վիտամինը կանխում է նեյրոնների ոչնչացումը. կանկարը ներառվում է Ալցհեյմերի հիվանդության համալիր բուժման մեջ:

Կանկար օգնում է նվազեցնել խումարության (похмелье) համախտանիշի դրսևորումը: Այս բույսի կանոնավոր օգտագործումը ամրապնդում է ոսկորները, ատամները, բարելավում է նյութափոխանակությունը ։ Բանջարեղենը օգտակար է դիաբետով տառապողներին. այն պարունակում է ինուլին, որը փոխարինում է սախարոզին:

Կանկար խորհուրդ չի տրվում օգտագործել հիպերտոնիայի, մարսողական օրգանների հիվանդությունների, ցածր թթվայնությանբ գաստրիտի, լեղին հեռացնող ուղիների խցանման դեմքերում: Բույսը խստիվ արգելվում է մինչև 12 տարեկան երեխաներին, կերակրող կանանց ։

Օգտակար հատկությունները և հակացուցումները կանանց համար

Կանկարը կանանց համար առավել օգտակար մթերքներից մեկն է, այն ունի երիտասարդացնող հատկություններ, օգնում է կանխել շատ լուրջ հիվանդությունների զարգացումը:

Օգտակար հատկությունները և հակացուցումները կանանց համար

Ինչով է օգտակար կանկարը կանանց առողջության համար.

  • մեծ քանակությամբ ասկորբինաթթուն օգնում է զգալիորեն նվազեցնել կրծքի քաղցկեղի զարգացման վտանգը;
  • ֆոլաթթվի բարձր պարունակությունը դարձնում է այս ապրանքը օգտակար նրանց համար, ովքեր պլանավորում են երեխա ունենալ, բայց հղիության ընթացքում այս բույսի օգտագործումը հակացուցված է;
  • պարունակում է բուսական ռետինոլ, որը թույլ է տալիս այն օգտագործել տնային բաղադրատոմսերում կնճիռների վերացման, մաշկի ծերացման կանխման համար;
  • բույսը բնական աֆրոդիզիակ է, ունի գրգռիչ ազդեցություն, մեծացնում է բեղմնավորման հավանականությունը;
  • կարգավորում է արյան ճնշումը փոքր կոնքի օրգաններում:

Կարևոր է. համարվում է, որ արտիճուկի երկարատև օգտագործումը մեծացնում է տղա ունենալու հավանականությունը:

Օգտակար է կանկարը նաև տղամարդկանց առողջության համար. բույսը կարող է բարելավել և վերականգնել պոտենցիան, այն խորհուրդ են տալիս օգտագործել շագանակագեղձի հիվանդությունների կանխարգելման համար:

Կանկարի մզվածքի օգտակար հատկությունները

Օգտակա՞ր է արդյոք կանկարի մզվածքը: Դեղամիջոցները, որոնք պարունակում են այս բաղադրիչը, օգտագործվում են ռևմատիզմի, երիկամային և լյարդի պաթոլոգիաների, մաշկային հիվանդությունների բուժման համար:

Ինչպես ընդունել.

  1. Ջրային լուծույթ – լուծել 200 մլ ջրի մեջ քառորդ թեյի գդալ մզվածք: Դեղը բաժանել 3 մասի, խմել ուտելուց կես ժամ առաջ ։
  2. Սպիրտային լուծույթ – լուծել 1 լ օղու մեջ 100 մլ մզվածք, ավելացնել 15 մլ մեղր ։ Ընդունել դեղորայքը 15 մլ-ով օրը երեք անգամ՝ ուտելուց կես ժամ առաջ ։

Կանկարի մզվածքը օգնում է բարելավել մարսողության գործընթացը, իջեցնում է շաքարի մակարդակը արյան մեջ, հանում ավելորդ խոլեստերինը, մաքրում է օրգանիզմից ալկոհոլի քայքայումից առաջացած նյութերը, թունանյութերը, ծանր մետաղների աղերը:

Կանկարի մզվածքի օգտակար հատկությունները

Կանկարի հյութ. օգտակար հատկությունները

Կանկարի հյութը արդյունավետ միջոց է մազաթափության դեմ, այն պետք է քսել գլխամաշկին ամեն օր: 15-20 օրից մազերը դադարում են թափվել, և աճում են ամուր վարսեր:

Թարմ հյութը օգտակար է պոտենցիայի բարելավման համար. անհրաժեշտ է խմել 55-ական մլ մինչ նախաճաշը և քնելուց առաջ: Պետք է պարբերաբար խմել հյութը միզելու հետ խնդիրների, ալկոհոլային թունավորման, ջրգողության (ասցիտ) դեպքում:

Կարևոր է. բժիշկները խորհուրդ են տալիս պարբերաբար օգտագործել արտիճուկ այն մարդկանց, որոնք ապրում են վատ էկոլոգիական պայմաններում, ծխում են, չարաշահում են ալկոհոլային խմիչքների օգտագործումը:

Կանկարի թուրմ. օգտակար հատկությունները

Արտիճուկի թուրմի հիմնական բուժական հատկությունը օրգանիզմի մաքրում է տոքսիններից և վնասակար արտազատումներից, ինչպես նաև՝ լյարդի և երիկամների աշխատանքի բարելավումը: Դեղամիջոցըվաճառվում է պարկուճների և հաբերի տեսքով, օգտագործում են շագանակագեղձի, կրծքագեղձի, արյան քաղցկեղի բուժման և կանխարգելման նպատակով:

Երբ պետք է ընդունել կանկարի թուրմ.

  • լեղու վատ արտահոսքի, լեղապարկի թուլացած շարժունակության դեպքու;
  • հաճախակի բղկոցի, մետեորիզմի, սննդի ընդունումից հետո ստամոքսի ծանրության դեպքում;
  • բարձիթողի հեպատիտի, քրոնիկ երիկամային անբավարարության դեպքում;
  • աթերոսկլերոզի դեպքում:

Կանկարի թուրմը ցուցված է անորեքսիայի, ճարպակալման դեպքում, այն կարգավորում է մարսողական համակարգի աշխատանքը, արագացնում է նյութափոխանակությունը: Քլորոգենային թթվի բարձր պարունակությունը, որը կոֆեինի փոխարինող է, օգնում է արագ նիհարել՝ առանց օրգանիզմին վնաս պատճառելու:

Պարկուճները պետք է ընդունել օրը 3 անգամ՝ սննդի ընդունումից կես ժամ առաջ, հաբերը՝ ուտելու ընթացքում: Բուժման տևողությունը՝ 1 ամիս, կուրսը կրկնելուց առաջ անհրաժեշտ է ընդմիջում անել 5-7 շաբաթ:

Թեյ կանկարից. օգտակար հատկությունները

Արտիճուկի թեյը բնական միզամուղ և լեղամուղ միջոց է, ըմպելիքը կարգավորում է գլյուկոզայի պարունակությունը արյան մեջ, ունի հակաբակտերիալ և հակաբորբոքային ազդեցություն, ճնշում է աղիքներում պաթոգեն միկրոֆլորայի աճը:

sizes="(max-width:

Այս թեյը կարող է արժանի փոխարինող լինել սուրճին, այն շատ օգտակար է օրգանիզմի համար. Պատրաստելու համար պետք է թրմել 10 գրամ չորացրած մանրացրած տերևները 400 մլ եռացրած ջրում, պահել 5 րոպե: Բուժիչ և կանխարգելիչ նպատակներով պետք է թեյը խմել օրը երեք անգամ, ուտելուց առաջ կամ անմիջապես հետո: Ըստ ճաշակի՝ կարելի է ավելացնել մի փոքր քանակությամբ մեղր ։

Վիետնամից բերված արտիճուկի թեյը բաղկացած է բույսի տերևների, ցողունի և արմատների կտորներից: Վաճառվում է մեկանգամյա օգտագործման տոպրակների կամ խառը զանգվածի տեսքով:

Տոպրակներով թեյ եփելու համար պետք է ընկղմել տոպրակը ոչ ավելի, քան 70 աստիճանի ջրում, պատրաստ կլինի 3 րոպե անց: Իսկ թեյի զանգվածը պետք է թրմել տաքացրած կերամիկական ափսեյում. տեղադրել թեյից մի փոքր մաս տարայում, լցնել տաք ջուր, հարել մինչև համասեռ դառնալը:

Արտիճուկի ժողովրդական բաղադրատոմսեր

Ոչ ավանդական բժշկության մեջ կանկարը օգտագործում են զանազան թուրմեր, թեյեր և եփուկներ պատրաստելու համար: Դեղորայք կարելի է պատրաստել բույսի ցանկացած թարմ կամ չորացրած մասերից:

Ալերգիայի դեմ թուրմ պատրաստելու համար պետք է 500 գ մանրացրած չորացրած տերևների վրա լցնել 1 լ օղի, տարան պահել զով վայրում 2 շաբաթ ։ Քամել և ընդունել 15 մլ 30 րոպե ուտելուց առաջ:

Կանկարի թուրմ. օգտակար հատկությունները

Փսորիազի դեպքում կօգնի տերևների թուրմը. եփել 40 գ մանրացրած հումքը 1 լ ջրում, թողնել փակ տարայում 10 րոպե: Խմել 200 մլ օրը երեք անգամ՝ ուտելուց 20 րոպե առաջ:

Լյարդի բջիջների վերականգնման և լեղու արտահոսքի բարելավման համար պետք է պատրաստել թուրմ 40 գ բույսի կտորներով և 1 լ եռման ջրով: Մեկ ժամ հետո քամել, ընդունել 200 մլ օրը 3 անգամ: Այս դեղամիջոցն օգտակար է հոդային հիվանդությունների, միգրենի դեպքում, օգնում է բարելավել արյունաստեղծ գործընթացը:

Բույսի արմատների եփուկը օգնում է լյարդի, ենթաստամոքսային գեղձի հիվանդությունների դեպքում, այն կարելի է օգտագործել մարմնի տհաճ հոտը վերացնելու համար Լցնել 1 լ կարմիր տնային գինի 80 գ թարմ արմատների վրա, խառնուրդը հասցնել եռման, շոգեխաշել ցածր կրակի վրա 2-3 րոպե: Ընդունել 15 մլ երեք անգամ 15 օրվա ընթացքում, ընդմիջել 2 շաբաթ, այնուհետև կրկնել կուրսը: Դեղամիջոցը պետք է պահել զով տեղում ։

Կանկարի օգուտը ճանաչված է և՛ ժողովրդական, և՛ պաշտոնական բժշկության մեջ, վերջին մի քանի տարիների ընթացքում դեղագործական ընկերությունները թողարկել են բազմաթիվ դեղամիջոցներ՝ այս բույսի հիման վրա: Արտիճուկը օգտակար է տղամարդկանց և կանանց, օգնում է կանխել լուրջ պաթոլոգիաների զարգացումը, կարգավորում է օրգանիզմի բազմաթիվ գործընթացներ: