Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Ինչպես ազատվել բացասական մտքերից

21:06, 29 մայիսի

Բացասական մտքերը քայքայում են մարդուն։ Անհրաժեշտ է սովորել դրական ու կառուցողական մտածել, հավատացեք, նույնիսկ մեր դաժան իրականության պայմաններում։

Ձեզ պարզ հարց տվեք. ինչի՞ են հանգեցնում բացասական մտքերը։ Ճիշտ եք, որպես կանոն, ոչ մի լավ բանի։ Այդպիսի մտքերը խանգարում են մեզ հանգիստ ապրել, դրանք միայն ավելացնում են վախերը, էներգիա խլում, ոչնչացնում դրականը եւ ուրախալին։ Այս դեպքում երկրորդ հարցն է առաջանում. ի՞նչն է խանգարում ազատվել այդ մտքերից։

Հավանաբար, մեր մարդկային բնությունը։ Բայց պետք չէ հանձնվել եւ համակերպվել, որ բացասական մտքերը փչացնում են մեր կյանքը։ Այս հոդվածում դուք մի քանի խորհուրդ կգտնեք, որոնք կօգնեն ազատվել մտքերից եւ այլեւս երբեք դրանց չանդրադառնալ։

Միջոց N1

Արդյունավետ միջոցներից մեկը համարվում է բացասական մտքերի պատճառների դեմ պայքարը։ Այդ պատճառները կարող են բազմաթիվ լինել։ Դուք պետք է ճիշտ բացահայտեք, թե որտեղից են հայտնվում այդ մտքերը, հետո ազատվեք բացասական մտքերի աղբյուրից։

Օրինակ, դուք բացահայտել եք, որ վատ մտքերը հաճախ գալիս են ԶԼՄ-ների տեղեկատվության արդյունքում։ Այդ դեպքում դադարեք դիտել այն հաղորդումներն ու լրատվական թողարկումները, որոնք փչացնում են ձեր տրամադրությունը։ Եթե ձեր ընկերները կամ մտերիմները բացասական մտքերի աղբյուր են, խնդրեք նրանց այլեւս չխոսել նման թեմաներից։ Ազատվելով բացասական մտքերի աղբյուրներից՝ դուք այդ խնդիրն արմատահան կանեք։

Միջոց N2

Դուք կարող եք օգտվել նաեւ հետեւյալ հետաքրքիր խորհրդից, որը շատ դեպքերում կարող է օգնել։ Այն պահին, երբ ձեզ պատում են բացասական մտքերը, դուք պետք է դրանք աբսուրդի աստիճան զարգացնեք, որ շուտով անհեթեթ ու ծիծաղելի թվան։

Բանն այն է, որ վատ մտքերը սկսում են ազդել միայն այն դեպքում, եթե դուք արձագանքում եք դրանց։ Օրինակ, դուք մտահոգվում եք, որ չեք կարողանալու հանձնել քննությունը։ Այդ դեպքում մի իրավիճակ պատկերացրեք, որ դուք մտնում եք լսարան եւ ասում, որ ոչինչ չեք սովորել։ Ուսուցիչը հանում է հրացանն ու սկսում կրակել ձեզ վրա, քանի որ դուք չգիտեք նրա առարկան։ Նման անհեթեթ մտքերից հետո կծիծաղեք, իսկ բացասական մտքերը կհեռանան։

Միջոց N3

Կարելի է փորձել բացասական մտքերը փոխարինել դրականով։ Եթե գլխում անպետք մտքեր են հայտնվում, անմիջապես մտածեք լավ բաների մասին, թեկուզ վերացական երեւույթների՝ ընկերության, սիրո, առողջության եւ այլն։

Միջոց N4

Հաջորդ միջոցն իր մեջ ներառում է բոլոր նախորդները։ Դուք պարզապես պետք է առաջանալուն պես հեռացնեք բացասական մտքերը։ Կարեւոր չէ, թե դրան ինչ կհաջորդի՝ անհեթեթություն կամ բոլորովին հակառակ մի միտք։ Գլխավորը, որ դուք անմիջապես հեռացնեք այն եւ այլեւս երբեք չվերադառնաք դրան։

Միջոց N5

Ինչ-որ գործով զբաղվեք։ Շատ դժվար է գործով զբաղվել, երբ գլխում վատ մտքեր են, բայց համառորեն խորհուրդ է տրվում այդ անել։ Ամեն դեպքում, 95 տոկոս դեպքերում այդ օգնում է։

Հիշեք, որ բացասական մտքերն ավելի հաճախ ու արագ են հայտնվում, քան լավ մտքերը։ Միաժամանակ, դրանցից պետք է ազատվել՝ օգտվելով վերը նշված խորհուրդներից։ Այն դեպքում, եթե մեկը չի օգնում, փորձեք հաջորդը, եւ թող հաջողությունն ուղեկցի ձեզ։

Աղբյուրը՝ fancy-journal.com


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել