HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՄԻԵԴ-ում պարտված գործերով Կառավարությունը 1․6 միլիոն եվրո փոխհատուցման գումար հատկացրեց

Կառավարությունը Մարդու իրավունքների եվրոպական դատարանում պարտված գործերով 1 միլիոն 611 հազար եվրո փոխհատուցման գումար հատկացրեց։

Մասնավորապես՝ «Վարդանյանն ընդդեմ Հայաստանի» գործով Կառավարությունը հատկացրեց 1 608 000 եվրոյին համարժեք դրամ՝ վճռով սահմանված արդարացի հատուցման համար:

Այդ գործով վճիռը կայացել էր հուլիսի 25-ին և Հայաստանը դիմումատուին պարտավոր է վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո՝ երեք ամսվա ընթացքում, վճարել հատուցման համար: Իսկ վճռով սահմանված հատուցման գումարի վճարման վերջնաժամկետը 2020 թվականի հունվարի 25-ն է:

«Մաթևոսյանն ընդդեմ Հայաստանի» գործով գործադիրը տրամադրեց 13,200 (տասներեք հազար երկու հարյուր) եվրոյին համարժեք դրամ։ Գործով վճիռը կայացել էր հոկտեմբերի 10-ին, սահմանված հատուցման գումարի վճարման վերջնաժամկետը 2020 թվականի հունվարի 10-ն է:

Ընթերցեք նաև՝

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter